Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հայաստանի հյուսիսում՝ սահմանամերձ Ամասիայում կառուցվում է եկեղեցի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, եկեղեցին տարածաշրջանում կլինի եզակի:
Տարիներ շարունակ, բացառությամբ Բանդիվանի, նախկին Ամասիայի տարածաշրջանի գյուղերում եկեղեցիներին փոխարինել են մատուռներն ու սրբատեղիները: Հենց Ամասիայում որպես աղոթատեղի ծառայել է կենցաղ-կոմբինատի նախկին շենքը, որի մի հատվածն անկախության տարիներին տրվել է Շիրակի թեմին։
Ամասիայում եկեղեցի կառուցելու նախաձեռնությամբ հանդես է եկել Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, ով «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ ամեն ինչ անելու է, որ մեկ տարվա ընթացքում եկեղեցին պատրաստ լինի։
«Ես պետք է խոստովանեմ, որ չգիտեի, որ Ամասիայի տարածաշրջանում եկեղեցի չկա և տեսնելով այն տարածքը, որտեղ մարդիկ իրենց աղոթքն անում են, որոշեցինք հենց այստեղ եկեղեցի կառուցել, որպես Հայաստանի ամենահյուսիսային կետ՝ ցույց տալով նաև Հայաստանի հյուսիսի և հարավի միասնականությունը»,- նշեց Վահե Հակոբյանը: