Փոխարժեքներ
15 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.74 |
EUR | ⚊ | € 426.88 |
RUB | ⚊ | ₽ 4.5721 |
GBP | ⚊ | £ 506.99 |
GEL | ⚊ | ₾ 141.28 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ֆինանսական սղության պատճառով ներկայիս տեմպերով կկարողանա շարունակել ԱՄՆ-ից միգրանտների զանգվածային արտաքսումը 60 օրից ոչ ավելի։ Այս մասին CNN-ին ասել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատկացումների ենթահանձնաժողովի ղեկավար, Նևադայի կոնգրեսական Մարկ Ամոդեը։
Ամոդեի ենթահանձնաժողովը վերահսկում է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության բյուջեն:
«Փողը վերջանում է, անհնար է գործողություններ իրականացնել այն մակարդակով, որում այժմ գտնվում ենք», - ասել է Ամոդեյը հեռուստաալիքին։
Կոնգրեսականը հանրապետական առաջնորդներին ասել է, որ ապագայում հնարավոր է` միգրանտների զանգվածային արտաքսման համար ընդհանրապես գումար չհատկացվի, և այժմ նրանք պետք է որոշեն, թե ինչպես վարվել:
Հունվարի 20-ին Դոնալդ Թրամփը, որպես Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ, իր առաջին ելույթում խոստացավ անհապաղ դադարեցնել անօրինական ներգաղթյալների ներթափանցումը ամերիկյան տարածք և սկսել միլիոնավոր միգրանտների արտահանձնման գործընթացը։