Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2015թ. հունվարի 2-ից սկսած` ԵՏՄ անդամ երկրում աշխատելու համար ՀՀ քաղաքացիներից չի պահանջվում ունենալ թույլատվական բնույթի որևէ փաստաթուղթ, այդ թվում` և պատենտ: Միևնույն ժամանակ, ԵՏՄ անդամ պետություններում օրինական աշխատելու և գտնվելու համար անհրաժեշտ է ունենալ գործատուի հետ կնքված աշխատանքային կամ քաղաքացիա-իրավական պայմանագիր: Ընդ որում` որպես գործատու կարող են հանդես գալ նաև ֆիզիկական անձինք: Ռուսաստանի Դաշնության տարածքում պայմանագրի հիման վրա աշխատող ՀՀ քաղաքացիներից չի պահանջվում ներկայացնել`
1. ռուսաց լեզվի, Ռուսաստանի պատմության և օրենսդրության հիմունքների իմացությունը հաստատող փաստաթղթեր,
2.թմրամոլության և շրջապատի համար վտանգ ներկայացնող ինֆեկցիոն հիվանդությունների բացակայությունը հավաստող փաստաթղթեր,
3.ՄԻԱՎ /ՁԻԱՎ-ի բացակայության վերաբերյալ հավաստագիր:
Միգրացիոն քարտ լրացնելու պահանջից ազատվում են միայն այն քաղաքացիները, որոնց` ՌԴ-ում գտնվելու ժամկետը չի գերազանցելու, մուտք գործելու ամսաթվից սկսած, 30–օրյա ժամկետը: ՀՀ լիազոր մարմինների կողմից տրված գիտական աստիճանների և գիտական կոչումների վերաբերյալ փաստաթղթերը ճանաչվում են աշխատանքի տեղավորման` պետության օրենսդրությանը համապատասխան: ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովությունը (սոցիալական ապահովագրությունը, բացի կենսաթոշակայինից) իրականացվում է աշխատանքի տեղավորման` պետության քաղաքացիների նկատմամբ կիրառվող նույն պայմաններով և նույն կարգով: