|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Թուրքմեն միգրանտներին, որոնք Թուրքիայում անգործ են մնացել, սկսել են հավաքագրել ահաբեկչական կազմակերպությունների էմիսարները` Սիրիա ուղարկելու նպատակով: «Խրոնիկա Թուրքմենիստանա» պարբերականին ռուս-թուրքմենական բարեկամության «Սոոտեչեստվեննիկ» միության ղեկավար Մաքսաթ Սապարմուրադովը հայտնել է, որ նրանց առաջարկում են 2000-ական դոլար: Ըստ նրա` այդ նպատակի համար Քաթարից Թուրքիա է բերվել 2 մլն դոլար. տեղեկացնում է yerkir.am-ը` rosbalt.ru-ին հղումով:
«Նախկինում պոտենցիալ կողմնակիցներ փնտրում էին մզկիթներում: Երբ դրանք փակվեցին, սկսեցին աշխատել սոցցանցերում` փնտրելով առանց աշխատանքի մնացածներին: Հաճախ մարդկանց մոլորեցնում են, թե Սիրիայում խաղաղ աշխատանք կա, տանում են ոչ թե կռվելու, այլ մաքրություն անելու, խոհանոցում աշխատելու, տնտեսության մեջ օգնելու: Դա, իհարկե, սուտ է»,- ասել է Սապարմուրադովը:
Ըստ նրա` թուրքմեններն այնքան էլ հավատացյալ չեն, այդ պատճառով չեն պայքարի գաղափարների համար, այլ ընդամենը` ֆինանսական խնդիրների: Ճգնաժամի պայմաններում նրանց համար է դժվար է աշխատանք գտնել, և այդ իրավիճակում «շատերը ստիպված կգնան հանցագործության»:
Մաքսաթ Սապարմուրադովի կարծիքով` համավարակի ժամանակ անհրաժեշտ է ՄԱԿ-ի հատուկ ծրագիր այն մարդկանց համար, որոնք չեն կարողանում աշխատանք գտնել: