Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պետրոս ջան, շնորհակալություն ինձ կարդալու և գրածներս քննարկելու համար. արձագանքելով Պետրոս Ղազարյանին՝ գրել է փորձագետ Նաիրի Հոխիկյանը:
Հիշեցնենք, որ, մեջբերելով Նաիրի Հոխիկյանի՝ «…Իրանը փակել է իր օդային տարածքը Ադրբեջանի ռազմական ավիացիայի համար, բայց ներքին կարգով չեն թույլատրվում նաև քաղաքացիական օդանավերի թռիչքները։ Սա Իրանի անթաքույց ուղերձն է Ադրբեջանին և Թուրքիային» դիտարկումը, Պետրոս Ղազարյանը նշել է, թե այն չի համընկնում Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեի պաշտոնական հայտարարությանը, ըստ որի՝ Իրանը երբեք չի փակել Ադրբեջանի համար իր օդային սահմանը: Բնականաբար, Պետրոս Ղազարյանը, վերստին գործի դնելով իր միակ զենքը՝ մարդկանց անվանարկելու գավառական հատկությունը, գրառումը համեմել է ծաղրական ելևէջումներով:
«Փորձագետի առումով, մոտ 10 տարի իրար հետ աշխատել ենք, եթե էդպես էլ չես հասկացել, թե ինչի փորձագետ եմ, լավ նախանշան չի։ Ես ավելի քան 11 տարի տարածաշրջանային հակամարտություններն եմ ուսումնասիրում, քեզ էլ բազմիցս պատմել եմ ներքին գործընթացների մասին։
Բայց այ, դու որ թուրքագետ ես, բայց ոչ թուրքերեն գիտես, ոչ Թուրքիա, դո՞ւ ինչի փորձագետ ես։ Նույնիսկ չես տարբերում հարցազրույցի ժանրը զրույցի ժանրից։
Հետևորդներիդ էլ տեղեկացրու, որ ներքին տեղեկություններ իմանալու համար պետք չի հատուկ ծառայության աշխատող լինել, ընդամենը հարգանք և տարիների ձեռք բերած կապեր, իսկ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչները ի պաշտոնե չեն կարող հայտարարել բաներ, որոնք ուղղակի չեն կարող։
Եթե դու և ադրբեջանցի օդաչուները դեռ չեք կողմնորոշվել՝ Հոխիկյանին լսեք, թե Սաիդին, ասեմ, որ ճիշտը ցուլն ա…»,- նշել է Ն. Հոխիկյանը արձագանքի մեջ: