|
Փոխարժեքներ
13 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է ստորագրել փաստաթղթեր, որոնք կձևավորեն «ՀԱՊԿ-ի գործընկերներ» նոր ինստիտուտը, ինչպես նաև թույլ կտան ՀԱՊԿ անդամ երկրներին ՀԱՊԿ-ի գագաթաժողով ուղարկել ոչ միայն նախագահներին, այլ նաև վարչապետերին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գործընկերներ նոր ինստիտուտին, ապա դրանք կարող են լինել այն երկրները, որոնք ՀԱՊԿ կազմում կարող են համագործակցել փոխադարձ շահեր ու հետաքրքրություններ ունենալու ակնկալիքով: Բացի այդ, ՀԱՊԿ գործընկերները կարող են պարտավորություններ կրել ՀԱՊԿ գործնական միջոցառումների շրջանակում: