Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ պատրաստ է համագործակցել բոլոր այն ուժերի հետ, ովքեր դեմ են սահմանադրական բարեփոխումներին: Պատասխանելով հարցին, թե կմիանա՞ արդյոք «ՈՉ»-ի շարժմանը, ասաց, որ կմիանա:
«Մենք կնախաձեռնենք տարբեր շփումներ և այստեղ պետք է հեռու մնանք հեղինակային իրավունքի բարդույթից: Պատրաստ ենք համագործակցել բոլոր ուժերի հետ, ովքեր դեմ են սահմանադրական փոփոխություններին»,- ասաց Հովհաննիսյանը, նաև նշեց, որ իրենք ոչ միայն դեմ են սահմանադրական բարեփոխումներին, նաև ձգտում են իշխանափոխության, և այս համատեքստում դեռևս պետք է հստակեցվեն համագործակցության շրջանակները:
««Ժառանգություն»-ը պետք է ամեն ինչ անի, որ այս իշխանությունը վերարտադրման չգնա, պետք է համագործակցենք այլ քաղաքական ուժերի հետ: Շատ պրոֆեսիոնալ ձևով է խաղը տարվում»,- ասաց կուսակցության ղեկավարը:
Պատասխանելով հարցին, թե նախագահական կառավարման պայմաններում չի՞ կարող, արդյոք, իշխանությունը վերարտադրվել, Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ կարող է, և դրա օրինակը կա, սակայն սահմանադրական բարեփոխումները պարզապես կուսակցապետություն են ստեղծում և ավելի մեծ հնարավորություն տալիս վերարտադրության համար: