|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Մենք կողմ ենք պետական կառավարման համակարգն առավել արդյունավետ դարձնելուն, բայց դա չի նշանակում, որ, նախարարություններն իրար կպցնելով կամ ընդհանրապես հանելով, անպայման պետք է օպտիմալացում լինի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
«Օպտիմալացում ասելով` հասկանում ենք աշխատողների թվի նվազեցո՞ւմ, դա օպտիմալացում չէ: Օպտիմալացումը ռեսուրսին համապատասխան արդյունավետության բարձրացումն է: Իսկ մշակույթի և Սփյուռքի նախարարությունների հարցով Դաշնակցությունն իր տեսակետը հայտնել է: Ի դեպ, Սփյուռքի նախարարության փակման հետ կապված անհանգստություններ կան Սփյուռքում, որ, առանց մեզ հետ խորհրդակցելու, ստեղծեցիք, հիմա էլ, առանց մեզ հետ խորհրդակցելու, փակում եք: Դա իր բացասական հետևանքները կունենա»,- նշեց Մանոյանը՝ հավելելով, որ օրենքի նախագծում գրված է, որ Սփյուռքի նախարարությունը վարչության տարբերակով լինելու է ԱԳՆ-ի կազմում, ինչը, ըստ նրա, ճիշտ չէ: