Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Ի տարբերություն այլ մարզերի, ՔՊ-ն Արարատի մարզում մեծ անհանգստություններ չունի, բացառությամբ Մասիս քաղաքի, որտեղ ՔՊ պարտությունը գրեթե երաշխավորված է: ՔՊ-ում վստահ են, որ մյուս խոշորացված համայնքներում` Վեդիում, Արարատում, Արտաշատում, եթե անգամ 50+1 տոկոս չհավաքեն, ապա կոալիցիա կկազմեն Արամ Զավենիչ Սարգսյանի հետ, որի հետ արդեն իսկ կա պայմանավորվածություն, եւ «Հանրապետություն» կուսակցությունը մասնակցելու է գրեթե բոլոր համայնքների ընտրություններին:
Եվ քանի որ սա իշխանությունների դաշնակից Արամ Սարգսյանի հայրենի մարզն է, ՔՊ-ում հույս ունեն, որ Զավենիչը գոնե նվազագույն շեմը կհաղթահարի եւ իրենց համար կոալիցիոն լավ շանսեր կստեղծի:
Ինչ վերաբերում է Մասիսին, ապա այստեղ առաջադրվելու է գործող համայնքապետ Դավիթ Համբարձումյանը, ով հանդես է գալու «Համբարձումյան դաշինքով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում