|
Փոխարժեքներ
27 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Թուրքիան կոչ է անում այլ երկրների՝ չմիջամտել հանրապետության ներքին գործերին`կապված քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը փակելու՝ դատախազության պահանջի հետ: Այս մասին ասվում է երկրի արտաքին գործերի նախարարության՝ հինգշաբթի տարածած հայտարարության մեջ:
«Որոշ երկրների հայտարարությունները Թուրքիայի Ազգային մեծ ժողովում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ անհամատեղելի են օրենքի գերակայության հետ։ Մենք կոչ ենք անում նրանց, ովքեր անհետևողական են և փորձում են միջամտել ներքին գործերին, հարգել անկախ դատարանների դատավարությունները»,- ասվում է հայտարարության մեջ։