Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վճռաբեկ դատարանը բեկանել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի կայացրած դատական ակտը՝ արձանագրելով, որ Սահմանադրական դատարան դիմելու որոշումը չէր կարող քննության առնվել այդ ատյանում։ Այս մասին հայտնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից։
Հիշեցնենք, որ 2019 թվականի մայիսի 20-ին առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը, բավարարելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը, կասեցրել էր գործի վարույթը և դիմել ՀՀ Սահմանադրական դատարան Քրեական օրենսգրքի 300․1-րդ հոդվածի սահմանադրականության վերաբերյալ։
Վճռաբեկ դատարանը համաձայնեց պաշտպանների հետ և ուղղակի արձանագրեց, որ առաջին ատյանի դատարանի կողմից բարձրացված սահմանադրաիրավական վեճը ենթակա էր հաղթահարման բացառապես Սահմանադրական դատարանի կողմից։
Հետևաբար, դատավոր Գրիգորյանի կողմից՝ 300․1 հոդվածի հետ կապված ՍԴ դիմելու և ՍԴ-ի կողմից այն քննության առնելու վերաբերյալ շուրջ երկու տարի հնչեցված բոլոր շահարկումները ոչ միայն հիմնազուրկ էին, այլև էական դատավարական խախտում էին։