|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զգուշացրել է երկրի ընդդիմությանը` չփորձել հետևել Ֆրանսիայի «Դեղին բաճկոններ»-ի բողոքի ակցիաների մասնակիցների օրինակին:
Ըստ CNN Turk-ի` դիմելով Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությանը, նա ասել է, որ ֆրանսիացիների օրինակին հետևելու դեպքում ընդդիմադիրներին սպասվում է այն հաշվեհարդարը, որը Թուրքիայի իշխանությունները տեսան ռազմական հեղաշրջման փորձի մասնակիցների հետ: «Անգամ փախչել չես հասցնի»,- ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում բենզինի գնի թանկացման պատճառով լայնամաշստաբ ցույցեր էին սկսվել: Ցույցը ցրելու համար ոստիկանները կիրառել էին արցունքաբեր գազ: Գրանցվել էին նաև հարյուրավոր ձերբակալություններ: