կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-22 09:39
Քաղաքական

Քննչական պետական կոմիտեի հարցը կրկին կհետաձգվի՞

Քննչական պետական կոմիտեի հարցը կրկին կհետաձգվի՞

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ամեն ինչ տանում է նրան, որ Քննչական պետական կոմիտեի մասին օրենքի նախագծի երկրորդ ընթերցումը չմտնի նաեւ ԱԺ՝ առաջիկա երկուշաբթի մեկնարկող քառօրյայի օրակարգ։ Օրինագծի քնննարկման շարունակական ձգձգումները նյարդայնացնում են կոմիտեի նախագահի հիմնական հավակնորդ Աղվան Հովսեփյանին։

 

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վերջինիս շրջապատի ներկայացուցիչները մտավախություն ունեն, թե իշխանության ներկայացուցիչները դիտավորյալ են ձգձգում հարցը։ Ի դեպ, Աղվան Հովսեփյանը լարված հարաբերություններ ունի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, որ օրենքի նախագծի տրամաբանությամբ պետք է առաջադրի Քննչական պետական կոմիտեի նախագահի թեկնածուին»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: