Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն այս տարվա առաջին ինն ամիսներին կազմել է 1 մլն 275 հազար՝ 8.8 տոկոսով ավել նախորդ տարվա ցուցանիշից: Հիմնական այցելությունները եղել են Ռուսաստանից, եվրոպական մի շարք երկրներից: Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է ՀՀ տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:
Նա հույս է հայտնել, որ տարեկան աճի ցուցանիշը կլինի մոտ 10 տոկոս։ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները, ըստ նրա, այս տարվա վրա մեծ ազդեցություն չէին կարող ունենալ, թերևս այն տեսանելի կլինի հաջորդ տարի:
Ապրեսյանը նկատեց, որ այցելությունների աճի տեմպն այնքան էլ մեծ չէ՝ դա մեկնաբանելով, որ ապրիլ-հունիս ամիսներին զբոսաշրջիկները որքան էլ տեսնում էին, որ երկիրն անվտանգ է, միևնույն է նման հանրահավքների, երթերի ժամանակ հնարավոր է, որ չգային: Ըստ նրա՝ շատերը սպասում էին խորհրդարանական ընտրություններին:
Զբոսաշրջային այցելուների թիվն աճել է Ռուսաստանից, եվրոպական մի շարք երկրներից: Աննախադեմ այցելուներ են եղել նաև Չինաստանից, Հնդկաստանից: Աճն այս երկրներից գրեթե կրկնակի է: Մեխակ Ապրեսյանը նկատեց, որ ի տարբերություն իրանցի զբոսաշրջիկների թվի նվազման, նոր դինամիկա է նկատվում ծոցի արաբական երկրներից:
Ըստ նրա այս տարի ուրջ 20 տոկոսով ավելացել է նաև ԱՄՆ-ից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը: