|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ԱՄՆ Կոնգրեսը մինչև ապրիլի 1-ը փակ կլինի լայն հասարակության համար՝ կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված միջոցառումների շրջանակներում: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակել են Սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամները:
Հայտարարության մեջ նշվում է, որ ընդունված սահմանափակումները կսկսեն գործել այսօրվանից: Միևնույն ժամանակ ամերիկացի օրենսդիրները, Կոնգրեսի աշխատակիցները և լրագրողները կպահպանեն Կապիտոլիում մտնելու հասանելիությունը:
Վերջին տվյալների համաձայն՝ կորոնավիրուսով վարակման դեպքերը ԱՄՆ-ում հասել են 1282-ի, մահացել է 37 մարդ: Վարակման դեպքեր հայտնաբերվել են 44 նահանգներում: Արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել 24 նահանգում: