կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-08 12:36
Աշխարհ

Ամերիկացիները փորձում են խանգարել Իրան-ԵՄ hարաբերությունները. Զարիֆ

Ամերիկացիները փորձում են խանգարել Իրան-ԵՄ hարաբերությունները. Զարիֆ

ԱՄՆ փորձում է խանգարել Եվրոպայի հետ Իրանի հարաբերությունները: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Թեհրանում մեկնարակած Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի, Թուրքիայի, Պակիստանի եւ Աֆղանստանի խորհրդարաննների նախագահների երկրորդ համագումարի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

Ըստ նրա՝ հրթիռային փորձարկումների հետ կապված, ԱՄՆ-ի հակաիրանական մեղադրանքների նպատակը մեկն է ու միանշանակ. «Խեղաթյուրել տարածաշրջանի հիմանահարցերն ու խանգարել Եվրոպայի հետ Իրանի հարաբերությունները»:

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ ամերիկյան կողմն ակնհայտորեն փորձում է խեղաթյուրել տարածաշրջանի հիմնահարցերը. «Ամերիկացիները տարածաշրջանը վառոդի տակառի են վերածել: ԱՄՆ-ի կողմից տարածաշրջանի երկրներին վաճառվող սպառազինության ծավալներն անհավատալի են, իսկ դա վկայում է խիստ վտանգավոր, արկածախնդիր այն քաղաքականության մասին, որը հետապնդում է ԱՄՆ-ն այս տարածաշրջանում: Այդ քաղաքականության արդյունքում, մեր տարածաշրջանը վերածվել է ավերիչ զենքերի մի մեծ շտեմարանի, որը բացարձակապես չի նպաստում տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը»,- ասել է նա՝ հավելելով, որ այդ պատճառով էլ ամերիկացիներն անհիմն մեղադրանքներ են առաջ քաշում, նպատակ ունենալով միջազգային հանրության ուշադրությունը շեղել տարածաշրջանին սպառնացող հիմնական վտանգից: