|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարկանիշը ռեկորդային կերպով իջել է վերջին երեք տարվա ընթացքում. եթե նրա ամենաբարձր վարկանիշը նախագահությունը ստանձնելու երդման արարողությանը հաջորդած ժամանակաշրջանն էր, ապա այժմ ամենացածրն է. գրում է The Washington Post-ը:
WashingtonPost-ABC News հեռախոսային հարցումները ցույց են տվել, որ ամերիկացիների 60 տոկոսից ավելին դժգոհ է Օբամայի վարած տնտեսական քաղաքականությունից, քանի որ դրա հետեւանքով գործազրկությունը դարձել է համար առաջին խնդիրը:
Հարցվածների կեսը «խիստ քննադատում է» Օբամայի քաղաքականությունը, իսկ նրան ընտրածների 2/3-ը հիասթափված է:
Նշվում է, որ վարկանիշային նման կտրուկ անկումներ նկատվել են նաեւ Ռոնալդ Ռեյգանի, Բիլ Քլինթոնի եւ Ջորջ Բուշ կրտսերի մոտ: Սակայն, ի տարբերություն, առաջին երկուսի, Բուշի վարկանիշն այդպես էլ չի բարձրացել մինչեւ պաշտոնավարման ավարտը: