|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.31 |
| EUR | ⚊ | € 439.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.8182 |
| GBP | ⚊ | £ 500.55 |
| GEL | ⚊ | ₾ 140.98 |
Նյու Յորքում տնտեսական վիճակից դժգոհողներին օր օրի ավելի շատ ամերիկացիներ են միանում: Ցույցեր են կազմակերպվում նաեւ երկրի մյուս խոշոր բնակավայրերում:
Սան Դիեգոյի գլխավոր հրապարակում ոստիկանությունը գազ է արձակել ցուցարարների վրա, ովքեր բողոքում էին Ուոլ սթրիթի ֆինանսիստների դեմ: Ոստիկանությունը փորձել է ճեղքել մարդկանց շղթան, ովքեր ձեռք ձեռքի բռնած պաշտպանում էին իրենց վրանային ճամբարը. հաղորդում է Associated Press-ը:
Վաղ առավոտյան ոստիկանները փորձել են հրապարակից հանել վրանները: Նրանք ցուցարարներին բացատրել են, որ վերջիններս կարող են մնալ հրապարակում, սակայն` առանց վրանների: Այս որոշմանն ընդդիմացող առաջին ցուցարարին ձերբակալել են: Կեսօրին արդեն ոստիկանությունը ուժ եւ արցունքաբեր գազ է կիրառել:
Ցուցարարները ոստիկանների այս գործողություններից հետո հավաքվել են քաղաքային այգում:
«Գրավենք Ուոլ սթրիթը» բողոքի ակցիան անցկացվում է ոչ միայն ԱՄՆ-ի, այլեւ եվրոպական քաղաքներում. երեկ ակցիաներ են տեղի ունեցել Լոնդոնում եւ Միլանում: