Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.86 |
EUR | ⚊ | € 413.95 |
RUB | ⚊ | ₽ 4.4115 |
GBP | ⚊ | £ 501.07 |
GEL | ⚊ | ₾ 141.17 |
Գազային համակարգի արդյունավետության հարցը պետք է ուսումնասիրվի. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է` գազի սակագինը նվազի:
Նա հիշեցրեց, որ սոցիալապես անապահով անձանց համար դեռևս հունիսից նվազել էր գազի սակագինը, մյուսների հետ կապված ոչինչ ասել չի կարող: «Մեր ցանկությունները պարզ են, մնում է` ՌԴ նախագահի հետ կարողանանք համաձայնության գալ»,- ասաց Փաշինյանը:
Նա նաև նշեց, որ ՊԵԿ-ն ուսումնասիրում է գազալցակայանների գործունեությունը, քանի որ վերջին ամիսներին շատ հայտնի մարդկանց պատկանող գազալցակայանների շրջանառությունը կրկնապատկվել է` մեկ ամսվա կտրվածքով: «Սա ի՞նչ է նշանակում, արդյո՞ք այն, որ նրանք 100 տոկոս ստվերում են աշխատել: Այդ ամենն այժմ ուսումնասիրվում է»,- ասաց Փաշինյանը: