Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ աշխատանքային մթնոլորտում քննարկումներ կունենան՝ հաշվի առնելով ընթացիկ քաղաքական իրավիճակի առանձնահատկությունները: «Մենք ասում ենք` համերաշխություն, դա չի կարող ուղղակի կարգախոս լինել»,- նշեց նա:
Նոր կառավարության պաշտոնյաների անուններ Փաշինյանը չնշեց՝ ասելով, որ բազմաթիվ թեկնածուներ կան, սակայն դեռ պիտի քննարկել: «Իհարկե, էական փոփոխություններ կլինեն կառավարության կազմում»,- հայտարարեց նա:
Հարցին` պաշտպանության նախարարի փոփոխության անհրաժեշտություն տեսնո՞ւմ է, Փաշինյանն արձագանքեց. «Այո, տեսնում եմ»:
Նա նաև հույս հայտնեց, որ մայիսի 14-ին երկկողմ հանդիպում կլինի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Հարցին, թե ՀՀԿ-ն կլինի՞ կառուցողական ընդդիմություն, Փաշինյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ բոլորս էլ կլինենք կառուցողական ու հաջողության կհասնենք»: «Առաջին ամենակարևոր քայլը ընտրական համակարգի բարեփոխումների մեկնարկն է»,- հավելեց նա:
Փաշինյանը հայտարարեց, որ իր առաջին քայլը լինելու է անվտանգության մարմինների զեկույցների լսումը և ընտրական համակարգի փոփոխությունը, ապա հավելեց, որ սուպերվարչապետական համակարգ չպետք է լինի, և այդ ուղղությամբ ևս փոփոխություններ են լինելու:
Փաշինյանը նաև ասաց, որ վաղը մեկնելու է Արցախ: