կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-16 16:08
Քաղաքական

Կարելի է երեք հոգով անել իշխանափոխություն, բայց մեր պայքարը համակարգի դեմ է. Նիկոլ Փաշինյան

Կարելի է երեք հոգով անել իշխանափոխություն, բայց մեր պայքարը համակարգի դեմ է. Նիկոլ Փաշինյան

Ըստ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլլ Փաշինյանի` Սահմանադրությունը չի որոշում՝ ով լինի երկրի առաջին կամ երկրորդ դեմքը: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ դա որոշում է ժողովուրդը:

«Քաղաքացին է որոշում։ Եթե ՀՀ քաղաքացիները կամաարտահայտություն ցուցաբերեն առաջիկայում, այդ խնդիրը կլուծվի։ Ես ասել եմ, որ ինձ համարում եմ այդ կամքի արտահայտման երաշխավոր, այն պարագայում, եթե ժողովուրդի կամաարտահայտությունը լինի»,- հայտարարեց Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ իշխանափոխություն կարելի է անել նաև մի քանի հոգով, մինչդեռ իրենց նպատակը ոչ թե անձերի, այլ համակարգի դեմ է։ «Կարելի է երեք հոգով անել իշխանափոխություն, ինչպես ժամանակին Սերժ Սարգսյանն է արել, բայց մենք ի՞նչ ենք ուզում, մեր պայքարն անձերի դեմ չէ, այլ համակարգի։ Պետք է ձևավորվի ոչ թե 3-5 հոգու թիմ, այլ ժողովրդի իշխանություն պիտի հաստատվի»,- հայտարարեց պատգամավորը։