Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2011թ. տվյալներով` Հայաստանում գրանցված է 67 կրոնական կազմակերպություն, որոնցից 9-ը պատկանում են Հայ Առաքելական եկեղեցուն, իսկ մյուսներն աղանդավորական են. տեղեկացնում է Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ամարյանը:
Նա աղանդավորական է համարում բոլոր այն կազմակերպությունները, որոնք փակ են, եւ ոչ մի տեղեկություն չկա նրանց գործունեության, նպատակների վերաբերյալ:
Բանախոսի տվյալներով` օրինակ, մորմոնները, որոնք մոտ 2000 անդամ ունեն եւ երբեք թվի վրա չեն աշխատում, Հայաստանում 70 ամերիկացի անդամներ ունեն, իսկ նրանց ղեկավարի առաջին խորհրդականն անպայման պետք է դեսպանատան աշխատակից լինի:
Ամարյանի խոսքով` աղանդավորական շարժումներն արդեն պայմանավորվածություններ են ձեռք բերել քաղաքական կուսակցությունների հետ առաջիկա ընտրությունների ժամանակ ձայների բաշխման վերաբերյալ:
Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգեւոր սպասավոր Տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանը նշում է, որ, ի տարբերություն աղանդների, Հայ Առաքելական եկեղեցու մասին ամեն ինչ կարելի է իմանալ, նույնիսկ կայքերի միջոցով:
«Աղանդները գեղեցիկ գաղափարներ, սեր են քարոզում` բայց չբացահայտելով, թե դրանով ինչ նպատակ են հետապնդում»,- ասում է քահանան:
Տեր Շմավոնը նշեց, որ աղանդավորների նպատակը հետախուզությունն է, քանի որ նրանք ամենուր են, մեծ ինֆորմացիայի են տիրապետում, իսկ ով շատ ինֆորմացիա ունի, նա հաղթող է. «ԱՄՆ պետդեպարտամենտն ամեն տարի հաշվետվություն է ներկայացնում, որտեղի՞ց այդ տվյալները»:
Ըստ քահանայի` հոգեւոր թեմերում հոգեւորականները քիչ են, դաշտն ազատ է, սակայն այդ բացը կարող էր չլցվել աղանդներով, եթե օրենքը ճիշտ գործածվեր:
Բանախոսները նշում են, որ աղանդավորական շարժումների գործունեությունը Հայաստանում արդեն վտանգավոր է դարձել: