|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ապրիլի 20-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Աֆղանստանում իրավիճակի վերաբերյալ համաժողովը, որը պետք է սկսվեր ապրիլի 24-ին Ստամբուլում, հետաձգվել է մինչ Ռամադան ամսվա վերջը: Այդ մասին հայտնում է թուրքական Haber7 լրատվական գործակալությունը:
Ապրիլի 24-ից մայիսի 4-ը Ստամբուլում պետք է տեղի ունենար Թուրքիայի կողմից կազմակերպված հանդիպում Աֆղանստանում իրավիճակի խաղաղ կարգավորման վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ինչպես Աֆղանստանի, այնպես էլ «Թալիբան» շարժման ներկայացուցիչները հրավիրվել էին երկրում խաղաղ կարգավորման թեմայով հանդիպմանը: Որոշ ժամանակ առաջ թալիբները հայտարարել էին, որ չեն մասնակցելու Աֆղանստանի վերաբերյալ որոշումներ կայացնող որևէ համաժողովի, քանի դեռ բոլոր արտաքին ուժերը լիովին դուրս չեն բերվել երկրի տարածքից:
ԱՄՆ–ը հայտարարել է, որ վեհաժողովի հետաձգումը չի նշանակում, որ խաղաղ բանակցություններն ընդհատվում են, իսկ Ստամբուլը չի կարող փոխարինել Դոհային (Աֆղանստանի վերաբերյալ բանակցությունների վայրը)։