|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Սպիտակում երկրաշարժի զոհերի հիշատակին կառուցվող հուշահամալիրից գողացված «Լացող մոր արձանը» գտնվել է: 250-300 կիլոգրամ կշռող բրոնզե արձանը օրերս Ռուսաստանից Հայաստան էր տեղափոխվել եւ համալիրի տարածքում տեղադրվել կեսգիշերին մոտ, իսկ առավոտյան անհետացել էր:
Ոստիկանները հայտնաբերել են գողացված արձանը, այժմ այն ապահով վայրում է: Արձանը կտեղափոխվի համալիրի տարածք, երբ պատվանդանն ամբողջությամբ պատրաստ լինի:
Հիշեցնենք, որ Սպիտակի քաղաքապետարանը տարածքը տրամադրել էր անվարձահատույց: Եվ դեռ 2 տարի առաջ կանգնեցվել էր ռուս զինվորի արձանը՝ ի հիշատակ այն բոլոր մարդկանց, ովքեր 1988-ի աղետի հետեւանքով տուժածներին օգնություն ցուցաբերելիս զոհվել էին: