| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր` քարոզարշավի նախավերջին օրը, գործող նախագահ, նախագահի ՀՀԿ-ական թեկնածու Սերժ Սարգյանը ելույթ ունեցավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ինչպես նախորդ, այնպես էլ այս հանդիպման ժամանակ բոլոր մասնակիցները հստակ գիտեին իրենց տեղերը, իսկ լրագրողների համար այնպիսի «պայմաններ» էին ստեղծված, որպեսզի վերջիններս որեւէ կերպ չկարողանան հաղորդակցվել ՀՀԿ վերնախավի հետ:
Yerkir.am-ի թղթակիցը մի ուշագրավ տեսարանի ականատեսը եղավ. մինչեւ Սերժ Սարգսյանը բարձր տրամադրությամբ կարդում էր իր ելույթը, նրանից ոչ շատ հեռու` անմիջապես բեմի դիմաց` նախագահի անվտանգության աշխատողների կողքին մի կին լալիս էր: Թե ով էր նա եւ ինչու էր նախագահի ամեն արտաբերած խոսքից, հատկապես` զինվորների մասին, արտասվում, մենք պարզել չկարողացանք: Կինը շատ արագ հեռացավ` նախագահի ելույթի կեսից: