|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այս ամիսների ընթացքում ակնհայտ դարձավ, որ Փաշինյանի և նրա կառավարության անդամների մոտ ավելի լավ ստացվում է քայլելը և երթ կազմակերպելը, քան տնտեսություն զարգացնելն ու ներդրումներ բերելը. խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` անդրադառանալով Փաշինյանի` նոյեմբերի 24-ին երթ անցկացնելու գաղափարին:
«Ում մոտ ինչը լավ ստացվում է, նա պետք է դրանով զբաղվի, և հավանաբար, պարոն վարչապետն էլ հասկացավ, որ իր մոտ տնտեսություն զրագացնելը, երկիր կառավարելը վատ է ստացվում կամ ընդհանրապես չի ստացվում, և նա որոշեց զբաղվել իր հարազատ գործով` քայլերթեր կազմակերպելով: Հուսով եմ, որ մի օր նա ամբողջությամբ կզբաղվի քայլերթերի կազմակերպմամբ, իսկ կառավարության գործը կտա ավելի պրոֆեսիոնալ գործիչների»,- ասաց նա:
Շարմազանովը նշեց, որ այն, ինչի համար Փաշինյանը և նրա կառավարությունը տարիներ շարունակ քննադատում էին Հանրապետական կառավարություններին, հիմա ավելի մեծ թափով իրականացնում են:
Ըստ նրա`ԿԸՀ-ն պետք է կայացնի ճիշտ որոշում, որը բխում է Սահմանադրությունից:
Դիտարկմանը` Լենա Նազարյանն ասել է, որ բոլոր ուժերն ազատ են, իրենք էլ կարող են հանդիպումներ անցկացնել, պատգամավորն արձագանքեց. «Շնորհակալություն Լենա Նազարյանին և Նիկոլ Փաշինյանին, որ թույլ են տալիս, որ ես իմ ժողովրդի հետ հանդիպեմ»: