Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՍԴ դատավորների թեկնածուների վերաբերյալ մամուլում հնչող անունների 99 տոկոսը չեն համապատասխանում իրականությանը՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ճեպազրույցում՝ խոսելով մամուլում շրջանառվող ՍԴ դատավորի թեկնածուների անունների մասին՝ Գագիկ Ջհանգիրյան, Կարեն Անդրեասյան:
«Այո, զուտ գործընկերային քննարկվում են, բայց պետք է սպասենք, տեսնենք՝ կառավարությունը, նախագահը, ինչպես նաև ԲԴԽ-ն (հավանաբար՝ Դատավորների ընդհանուր ժողովը-խմբ․), ինչ թեկնածուներ կառաջարկեն: Անունների հետ կապված, բացի մամուլի տեղեկություններից ես այլ տեղեկություններ չունեմ: Մենք թեկնածուների անունների 99 տոկոսը մամուլից ենք իմանում, և չեմ կարծում, որ նրանք կարող են ռեալ թեկնածու լինել»,-ասաց Ալեն Սիմոնյանը:
Բանն այն է, որ Սահմանադրական փոփոխությունների համաձայն, որոնց սահմանադրականությունը ընդդիմությունը վիճարկել է, ՍԴ դատավորի երեք թափուր տեղ է առաջացել, որտեղ թեկնածուներ պետք է առաջադրեն հաջորդաբար ՀՀ կառավարությունը, ՀՀ նախագահը եւ Դատավորների ընդհանուր ժողովը: ՍԴ դատավորներին ընտրելու է խորհրդարանը:
ՍԴ արդեն նախկին երեք անդամները և ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը դիմում էին հղել ՄԻԵԴ-ին՝ առաջարկելով «միջանկյալ միջոց» կիրառել, որով կկասեցվեն սահմանադրական փոփոխությունները, դիմումը ՄԻԵԴ-ը մերժել է:
«Կարծում եմ, բացի մեզնից, մնացած բոլորը ինչ-որ ձեւով ինչ-որ ակնկալիքներ ունեին ՄԻԵԴ-ից, մենք որևէ ակնկալիք չունեինք, որ ՄԻԵԴ-ը «միջանկյալ» միջոց կկիրառի եւ ակնկալիք էլ չունեինք, որ այս որոշման հետ կապված որևէ միջազգային կառույց հակառակ դիրքորոշումը կցուցաբերի»,-ասաց Ալեն Սիմոնյանը:
Նա հավելեց․ «Հրայր Թովմասյանի եւ իրեն մերձ տարբեր լրատվամիջոցների ու գործիչների ցանկությունն է փոքր բաժակում փոթորիկ ստեղծելը, բայց արդեն որերորդ անգամն է, երբ գնում են դրսից մեզ վրա տղա բերելու տրամաբանությամբ, լինի Բրյուսելից, թե Մոսկվայից, կարծես թե չի ստացվում ու չի էլ ստացվելու»:
Լրագրողների տարակույսին՝ արդյո՞Ք Հրայր Թովմասյանն այդ ճանապարհով է գնում, Սիմոնյանը պատասխանեց՝ եթե Հրայր Թովմասյանը հնարավորություն ունենա հիմա իմ հարցազրույցի ժամանակ այստեղի լույսն անջատելու, որ ես չկարողանամ հարցազրույց տամ, ինքը դա կանի․ «Ինքը դրա փորձն ունի, ես կոնկրետ բանի հետ կապված եմ ասում, չեմ ուզում ավելի մանրանամ: Ես վստահ եմ, որ ինքն ամեն ինչ կանի, որպեսզի կառչած մնա այդ աթոռից»:
Մանրամասն՝ տեսանյութում․