Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանում քաղաքականությունը մշտապես նման է եղել աշխարհի ամենահին մասնագիտությանը, բայց Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին, այն առավել քան կրկնօրինակում է այդ մասնագիտությունը։
Մենք արդեն տեղեկացրել էին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ալեքսանյանն իշխող թիմից հեռացած Սոֆիա Հովսեփյանին համեմատել էր «Նիկոլի ուսապարկի» հետ և հայտարարել, որ ուսապարկը վստահաբար առավել շատ ձայն կհավաքեր ընտրություններին։ Շատերն իհարկե բարկացած են նման ձևակերպումից, բայց Վահագն Ալեքսանյանի դեպքում մտահոգվել պետք չէ, քանի որ նա միշտ է փորձում իր քաղաքական տերերին նման ցածր մակարդակի ծառայություններ մատուցել։
2013 թվականին, երբ նա դեռ սպասարկում էր ԲՀԿ շահերը, իր համար «մարմնավաճառ» էր Ալեն Սիմոնյանը ում հետ հիմա նույն թիմի կազմում է․ «Կարող ա արդեն սկսել ես ուրիշ պատվերներ էլ ստանալ, բայց դե ոնց ասում են մի անգամ մարնավաճառը հավերժ ա մարմնավաճառ՝ որպես թևավոր խոսք»,-այսպես էր Ալեքսանյանը արտահայտվել Ալեն Սիմոնյանի մասին:
ԵՎ քանի որ իր այս հայտարարության համար Ալեքսանյանը դեռ ներողություն չի խնդրել, իսկ ինքը խոսում էր «հավերժ մարմնավաճառի» մասին, ապա կարելի է եզրակացնել, որ հիմա արդեն ՔՊ խոսնակ Վահագն Ալեքսանյանն է կարծում, որ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը մարմնավաճառ է։
Վահագն Ալեքսանյանի գրառումը այստեղ:
Աղբյուրը՝ politik.am-ի