կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-08 14:30
Հասարակություն

Բանակցություններ են տարվում գազի սակագնի նվազման ուղղությամբ. Գարեգին Բաղրամյան

Բանակցություններ են տարվում գազի սակագնի նվազման ուղղությամբ. Գարեգին Բաղրամյան

Այս պահին բանակցություններ են ընթանում ՌԴ էներգետիկայի նախարարության և «Գազպրոմ»-ի հետ գազի սակագնի նվազեցման համար. կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:

«Այս պահին գազի սակագնի հետ կապված  բանակցություններն ընթանում են` և' սահմանին գազի գնի ձևավորման, և' ներքին կառուցվածքի հետ կապված: Որպեսզի չվնասենք բանակցությունների ընթացքին, դեռևս չեմ ուզում որևիցե բան ասել»,- նշեց նախարարի պաշտոնակատարը:

Ճշտող հարցին` գազի սակագնի նվազեցման մասին խոսք կա՞, նախարարի պաշտոնակատարը պատասխանեց. «Բնականաբար, բանակցությունները գնում են սակագնի նվազման համար»:

Ինչ վերաբերում է այն բանին, որ սպառողը երկու անգամ ավելի է վճարում գազի համար, սահմանին գինն ավելի ցածր է, Բաղրամյանն ասաց. «Մի շարք խնդիրներ կան, ճիշտ համեմատություններ չեն արվում: Այսինքն` կան խնդիրներ, որոնք հաշվի չեն առնվում, օրինակ` ԱԱՀ-ն: Սահմանի սակագինը համեմատվում է ԱԱՀ-ն ներառվող սակագնի հետ»: