Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Այս տարվա առաջին 10 ամիսների ընթացքում մեր էլեկտրաէներգետիկ համակարգում արձանագրված ցացանիշները այնպիսին են, որ ենթադրում են էլէներգիայի սակագնի նվազում։ Այս է վկայում Հայաստանում էլէներգիայի արտադրանքի կառուցվածքը։ Խնդիրն այն է, որ այս տարվա ամռանը սակագինը բարձրացվեց այն պատճառաբանությամբ, թե 2013 թվականը եղել է սակավաջուր, իսկ ատոմակայանը նախատեսվածից 88 օր ավելի է կանգնած եղել։ Եվ այդ պատճառով ավելի շատ էլէներգիա է արտադրվել ջերմաէլեկտրակայաններում, որոնց արտադրանքը ավելի թանկ է։
Սակայն այս տարվա առաջին 10 ամիսներին ՋԷԿ-երում արտադրված էլէներգիան նվազել է 9 տոկոսով, իսկ ատոմակայանում ու ՀԷԿ-երում՝ ավելացել համապատասխանաբար 11.4 և 7.6 տոկոսով։ Իսկ դա նշանակում է, որ էներգահամակարգում հայտնվել է ավելի քան կես միլիարդ կիլովատ ժամ էժան էլէներգիա, և դա ավելի քան բավարար է սակագինը նվազեցնելու համար»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։