կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-24 14:15
Քաղաքական

Քաղաքացիների 82,8%-ը ցանկանում է, որ Կարեն Կարապետյանը շարունակի իր պաշտոնավարումը. հարցում

Քաղաքացիների 82,8%-ը ցանկանում է, որ Կարեն Կարապետյանը շարունակի իր պաշտոնավարումը. հարցում

Հայտնել ենք, որ Gallup International Association-ը հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ ԱԺ ընտրությունների մասնակից կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ցուցանիշը պարզելու համար, որն ամփոփում է քարոզարշավի 15 օրը, «ԷՄ ՓԻ Ջի» ՍՊԸ-ի կողմից իրականացվել է սինդիկատիվ հետազոտություն:

Հարցման մասնակիցներից հետաքրքվել են, թե որքանո՞վ են արդարացել այն դրական սպասումները, որը ձևավորվել էին Կարեն Կարապետյանի` վարչապետ նշանակվելուց 6 ամիս հետո: Հարցվածների 8,8%-ը նշել է, թե ամբողջությամբ արդարացել են այդ հույսերը, 55.75-ը նշել է, թե որոշ չափով են արդարացել: «Որոշ չափով չեն արդարացել» տարբերակին կողմ է եղել 17.9%-ը, իսկ «ընդհանրապես չի արդարացել» տարբերակը նշել է 12.7 %-ը: Հարցվածների 7.2%-ը դժվարացել է պատասխանել:

Հարցին էլ` կցանկանա՞ն` Կարապետյանը ընտրություններից հետո էլ շարունակի մնալ վարչապետի պաշտոնում, հարցվածների 34.8%-ը պատասխանել է` միանշանակ այո: «Ավելի շուտ այո» է նշել հարցվածների 48%-ը, «ավելի շուտ ոչ»` 6.9%-ը, «միանշանակ ոչ»` 4.8%-ը: Դժվարացել է պատասխանել հարցվածների 5.4%-ը:

«Սա մեր կողմից 5 տարվա ընթացքում գրանցված բարձր ցուցանիշներ են. քաղաքացիների 82,8%-ը նշել է, որ կցանկանա, որ Կարեն Կարապետյանը  շարունակի իր պաշտոնավարումը ընտրություններից հետո»,- ասաց Արամ Նավասարդյանը:

Ըստ նրա` հարցվածների 18.6%-ը «միանշանակ դրական» է գնահատել Կարեն Կարապետյանի մասնակցությունը ՀՀԿ քարոզարշավին, «ավելի շուտ դրական» է գնահատել` 43.1%-ը, «ավելի շուտ բացասական»` 14.8%-ը, «ընդհանրապես բացասական»` 11.5%-ը, դժվարացել է պատասխանել հարցվածների 11.9%-ը: