|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Ռեյտինգային ընտրակարգը, որը ժամանակին ներդրվել էր ՀՀԿ-ականների կողմից իրենց տպավորիչ հաղթանակն ապահովելու համար, բումերանգի էֆեկտով հարվածում է ՀՀԿ-ին: ՀՀԿ-ական վերնախավը թեկնածու չի գտնում, ովքեր կհամաձայնվեն մասնակցել եւ առաջադրվել ռեյտինգային ընտրատարածքներում:
2017թ. խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուները կտրուկ հրաժարվում են՝ հասկանալով, որ այս անգամ խայտառակ թվեր են ստանալու եւ բացահայտելու են իրենց իրական վարկանիշը:
Մեր տեղեկություններով՝ Երեւանում առաջադրվելու պատրաստակամություն է հայտնել միայն Արման Սահակյանը՝ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին, իսկ մյուսները չոր հրաժարվել են: Նման իրողությունը ՀՀԿ-ականներին ստիպել է վերանայել խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հարցը` պատգամավոր դառնալ ցանկացողների թիվը մեծ է, բայց ձայն բերող չկա»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: