|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մյունխենյան անվտանգության համաժողովին մասնակցելու համար մեկնել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ նա քննարկել է Ադրբեջանին սպառազինություն վաճառելու որոշումը: Այդ մասին Սարգսյանը հայտնել է լրագրողներին. տեղեկացնում է news.tut.by-ը: Զրույցի մանրամասները ՀՀ նախագահը չի ներկայացրել:
Սարգսյանը պատմել է նաև, որ Լուկաշենկոյի հետ քննարկել են երկու երկրների միջև հարաբերություններին առնչվող շատ հարցեր, այդ թվում` տնտեսական խնդիրները, ինչպես նաև թվային տեխնոլոգիաների, կենսատեխնիկայի ոլորտներում համագործակցության զարգացումը: