|
Փոխարժեքներ
09 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը որոշում է ստորագրել Ուկրաինայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու մասին. հայտնում է Интерфакс-ը:
Պատժամիջոցները կտարածվեն Ուկրաինայի 332 քաղաքացու և 68 ընկերության վրա: Դրանք նախատեսում են ՌԴ-ի տարածքում ոչ կանխիկ գումարային միջոցների սառեցում, ինչպես նաև ՌԴ-ից կապիտալի դուրս բերման արգելք:
Պատժամիջոցների ցուցակում են հայտնվել երկրի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը, նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն, նախագահ Պյոտր Պորոշենկոյի ավագ որդին և այլք:
Սեպտեմբերի վերջին Ուկրաինան պատժամիջոցներ սահմանեց ռուսական տրանսպորտային ընկերությունների նկատմամբ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների հետ համագործակցության համար: