Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2018 թ. փետրուարի 28-ին Իրանի Արդեբիլ քաղաքի Մոհաղեղ Արդեբիլի անուան համալսարանում տեղի է ունեցել միջազգային համագումար՝ «Իսլամ, համերաշխութեան կոչ» ընդհանուր խորագրով և «Պայքար ծայրայեղականութեան և բռնութեան դէմ՝ Խոջալուի զանգուածային կոտորածների և ողբերգութեան վրայ շեշտադրումով» թեմայով։
Իրանական բազմաթիւ լրատուամիջոցներ, ինչպէս «Թասնիմ»[1] (28 փետրուար, 2018 թ.), պետական «Ռադիօ-հեռուստաընկերութեան լրատուական գործակալութիւն»[2] (28 փետրուար, 2018 թ.), «Առան նիւզ»[3] (01 մարտ, 2018 թ.)և այլն, հաղորդել են այդ մասին։
Համագումարը կազմակերպել են Արդեբիլ քաղաքի Մոհաղեղ Արդեբիլի անուան համալսարանը և Ատրպատականի մշակութային հետազոտութիւնների կենտրոնը։
Համագումարին մասնակցել են Ռուսաստանի Դաշնութեան, Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հանրապետութիւնների
գիտահետազոտական շրջանակներ և Ադրբեջանի ՀանրապետութիւնիցՂարաբաղի ազատագրութեան կազմակերպութեան անդամներ։
Համագումարի կենտրոնական քաղաքական-կրօնական դէմքը եղել է Արդեբիլ նահանգում Իրանի առաջնորդի ներկայացուցիչ և Արդեբիլ քաղաքի ուրբաթօրեայ աղօթապետ Այաթօլլահ Հասան Ամելին։
«Առան նիւզը» հաղորդում է, որ Խոջալուի զանգուածային կոտորածների քսանվեցերորդ տարելիցի առիթով կազմակերպուած այս միջոցառման ժամանակ նշեալ համալսարանն ընդունուել է որպէս Ղարաբաղի ազատագրութեան կազմակերպութեան պատուոյ անդամ,իսկ համալսարանի դասախօս դոկտ. Ասադին դարձել է այդ կազմակերպութեան պաշտօնական անդամ։
Համալսարանի տնօրէն Գուդարզ Սադեղին իր ելոյթում ասել է. «Խոջալուի շրջանում 600 հոգուց աւելի անխղճօրէն կոտորուել և նահատակուել են, որոնց մէջ եղել են անմեղ կանայք ու երեխաներ,բայց Հայաստանն իր այս վայրագ գործողութիւնը հերքում է... Ղարաբաղի հարցում պէտք է պարզաբանումներ կատարուեն. Իրանը յատուկ կարևորութիւն է տալիս մուսուլմանների իրաւունքների պաշտպանութեանը»։
Ղարաբաղի ազատագրութեան կազմակերպութեան ներկայացուցիչ Ակեֆ Նաղի Մոալեմը յայտարարել է. «Արդեբիլի ուրբաթօրեայ աղօթապետի հետ հանդիպում ենք ունեցել, որը տևել է երեք ժամից աւելի, ևլսել ենք աղօթապետի ցուցմունքները Ղարաբաղի հարցի լուծման վերաբերեալ»։
Հանդիպման ընթացքում Այաթօլլահ Ամելին ընդունել է Ղարաբաղի ազատագրութեան կազմակերպութեան անդամների առաջարկը և դարձել նշեալ կազմակերպութեան պատուոյ անդամ։ Ամելին յայտնել է. «Ես, իմ կրօնական պարտականութիւնը կատարելու նպատակով, պատուով ընդունում եմ այս կազմակերպութեանն իմ անդամակցութիւնը, որը անաղարտ ու արժանի կազմակերպութիւն է, և իմ պատրաստակամութիւնն եմ յայտնում աշխատել այսկազմակերպութեան սրբազան նպատակների իրագործման ուղղութեամբ»։
Ամելին փորձել է Արցախի ազգային-ազատագրական պայքարը քաղաքականից փոխադրել կրօնական դաշտ. «Ղարաբաղը իսլամ աշխարհի մէկ մասնիկն է, և այն գրաւելը ոտնձգութիւն է բոլոր մուսուլմանների նկատմաբ:Այդ պատճառով էլ նրա գրաւումը մենք համարում ենք մեր խնդիրը... Ադրբեջանի Հանրապետութիւնում Ղարաբաղի ազատագրութեան համար լուրջ կամքի առկայութեան դէպքում, Իրանի մուսուլման երիտասարդներից շատերը պատրաստ են մասնակցել Ղարաբաղի ազատագրութեան պայքարին»։
Իրանի քաղաքական անցուդարձերին հետևող անձանց համար, իհարկէ, նորութիւն չեն Ամելիի արտառոց ելոյթներն ու արարքները, որոնք յաճախ զաւեշտի են վերածւում, սակայն այս անգամ նա անցել է սահմանը։ Փաստօրէն Իրանի առաջնորդի ներկայացուցիչը արցախեան հարցին տալիս է կրօնական բնույթ, որը չի համապատասխանում ոչ միայն իրականութեանը, այլևարցախեան հարցի կապակցութեամբ Իրանի Իսլամական Հանրապետութեան՝ ցարդ որդեգրած դիրքորոշմանը։
Աւելին՝ նա Իրանի և Հայաստանի ժողովուրդների միջև սերմանում է ատելութիւն՝յայտարերելով, որ Իրանցի մուսուլման երիտասարդները պատրաստ են մասնակցել Ղարաբաղի ազատագրութեանը։ Ամելիին յիշեցնենք, որ միլիոնաւոր իրանցի մուսուլման երիտասարդներ, ընդորում՝ Արդեբիլ նահանգից, պատրաստ են Իրանի ղեկավարութեան լուրջ կամքի առկայութեան դէպքում վերջ դնել արհեստածինԱդրբեջանի Հանրապետութեան գոյութեանը, որն սպառնալիք է Իրանի ազգային անվտանգութեանը։
Ի վերջոյ Արդեբիլ նահանգում Իրանի առաջնորդի ներկայացուցիչը և Արդեբիլ քաղաքի ուրբաթօրեայ աղօթապետը դառնում է Ղարաբաղի ազատագրութեան կազմակերպութեան պատուոյ անդամ և պատրաստ է աշխատել այդ կազմակերպութեան «սրբազան» նպատակների իրականացման ուղղութեամբ։
Մնում է մի քանի հարց տալ. Իրանի առաջնորդը տեղեա՞կ է իր ներկայացուցչի գործունէութիւնից և դա հաստատու՞մ է։ Իրանի նախագահը և, յատկապէս, անվտանգութեան պատասխանատուները համաձա՞յն են Իրանի և Հայաստանի ժողովուրդների միջև ատելութեան սերմանմանը։ Իրանի ղեկավարութիւնը համաձա՞յն է Արցախի հարցի և Խոջալուի դէպքերի վերաբերեալ Ամելիի տեսակէտներին և նշեալ համալսարանի տնօրինութեան արտայայտութիւններին։Յիշեցնենք,որ Ադրբեջանի Հանրապետութեան ժամանակի նախագահ Այազ Մութալիբովի վկայութեամբ ներքաղաքական պատճառներով ադրբեջանցիներն իրենք են կազմակերպել ադրբեջանցիների կատորածները, որն այժմ յանիարաւիվերագրւում է հայերին։
Իրանի Գիտութիւնների, հետազոտութիւնների և տեխնոլոգիաների նախարարը տեղեա՞կ է, որ Արդեբիլ քաղաքի Մոհաղեղ Արդեբիլի անուան համալսարանն ու նրա տնօրինութիւնը կատարում են հակագիտական գործ՝ խեղաթիւրելով պատմութիւնն ու իրանցի նոր սերնդի մէջ տարածում ապատեղեկատւութիւն և ատելութիւն հայութեան նկատմամբ, իսկ եթե տեղեակ է, ի՞նչ վերաբերմունք ունի այս ամենի նկատմաբ:
Սարգիս Մկրտչեան
Սոցիոլոգ