ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը ԱԺ ամբիոնից կոչ է արել մյուս քաղաքական ուժերին հետևել ՀՅԴ –ի օրինակին և դեմ քվեարկել կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ կատարելուն, որով առաջարկվում է անցնել կուտակային կենսաթոշակային համակարգի,քանի որ առաջարկվող օրինագիծը շատ թերրի է «Այո, Հայաստանը ունի բարեփոխումների կարիք, բայց ոչ այսպիսի»,- ասել է ՀՅԴ պատգամավորը:
Նա մասնավորապես, նշել է, թե առաջարկված օրինագիծում տեսնում է վտանգներ որ կարող են խաթարել բարոյական նորմերը:
«Երբ մարդ վճարում է հարկերը՝ ապահովելու իր ծնողների կենսաթոշակը, դա ընդունելի եւ հասկանալի է: Բայց երբ նա հավաքում է սեփական թոշակի համար, վտանգ կա, որ նա մի օր կհրաժարվի իր ծնողներից եւ ծերանոց կուղարկի»,- ասել է Հավհաննիսյանը:
Նա նշել է նաեւ, որ չի կարելի քաղաքացիներին պարտադրել այդ օրինագիծը:
Նշենք, որ օրինագիծը նախատեսում է անցում կատարել կուտակային կենաթոշակային համակարգի 2011թ.-ից, իսկ 2014թ.-ից այն կլինի պարտադիր: