|
Փոխարժեքներ
13 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.69 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.769 |
| GBP | ⚊ | £ 491.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.22 |
Այսօր` կառավարության նիստից հետո, լրագրողները ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանին հարցրեցին կառավարության կադրային փոփոխությունների մասին, մասնավորապես` ԱԳ նախարարի մասով: Նա նշեց, որ երբ լինեն հրամանագրերը փոփոխությունների մասին, այն ժամանակ էլ բոլորը կտեղեկանան:
Ինչ վերաբերում է նոր վարչապետի` «դրսի կադր» լինելու և հանրապետական չլինելու հանգամանքին, Շավարշ Քոչարյանը տարակուսեց. «Ի՞նչ է նշանակում` դրսի կադր է կամ հանրապետական չէ : Նա ՀՀ քաղաքացի է, և ժամանակին Երևանի քաղաքապետ է եղել»:
Հարցին` եթե նոր վարչապետը չցանկանա իրեն տեսնել կառավարությունում, հնարավո՞ր է դառնա ընդդիմադիր, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Եթե ձեր նպատակը ինձ վիրավորելն է, դա ձեզ չի հաջողվի»: