Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի հերթական խաղում պարտվեց կարգով ցածր Ջիբրալթարի ընտրանին:
Մեկնարկում Հայաստանի հավաքականը տիրել էր նախաձեռնության և վիճակագրությունն էլ խոսում էր այդ մասին: Ջիբրալթարն էլ երբեմն օգտվում էր պաշտպանների անփույթ խաղից և հակագրոհում էր: Առաջին կեսի վերջնամասում հրաշալի հնարավորություն բաց թողեց Կամո Հովհաննիսյանը:
Երկրորդ կեսի մեկնարկում Հրայր Մկոյան խախտեց խաղի կանոնները սեփական տուգանային հրապարակում և նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Չիպոինան՝ Հայաստան-Ջիբրալթար 0:1: Բաղ թողած գնդակից հետո Հայաստանի հավաքականը հիմնականում տիրում էր գնդակին, գրոհներ կազմակերպում, սակայն այդպես էլ վերջին ճիշտ հարվածը ոչ մեկ չէր կատարում: Ի վերջո ընտրանու համար այսպես կոչված «պատվի խաղում» Հայաստանը պարտվեց նվազագույն հաշվով:
Ազգերի լիգայի չորրորդ տուրում Հայաստանի թիմը հոկտեմբերի 16-ին կխաղա Մակեդոնիայի հետ: Հանդիպումը կկայանա Երևանում կմեկնարկի 20:00-ին: