կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-13 15:24
Քաղաքական

Քաղաքապետարանի աշխատակազմում փոփոխություններ են սպասվում. Հայկ Մարության

Քաղաքապետարանի աշխատակազմում փոփոխություններ են սպասվում. Հայկ Մարության

Կային միջոցառումներ, որոնք ոչ նպատակային էին այդ տոնի համար, ուստի Երևանի 2800-ամյակին նվիրված տոնակատարությունների ծախսերում կրճատումներ կլինեն: Լրագրողների հետ զրույցում երդմնակալության արարողությունից հետո ասաց Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նրա խոսքով՝ այդ կրճատումներից տոնը չի տուժել: «Այն լինելու է շատ շքեղ և հետաքրքիր երևանցիների համար: Կրճատումներ արվել են՝ հաշվի առնելով, որ  առջևում ձմեռ է և բավական մեծ ծախսեր կան անելու»,-ասաց նա:

Հարցին, թե քաղաքապետարանի աշխատակազմում կրճատումներ սպասվո՞ւմ են, Մարությանը պատասխանեց, որ պատրաստ է աշխատել նրանց հետ, ովքեր ունեն բարձր մասնագիտական հմտություններ.«Կաշխատենք նրանց հետ, ովքեր պատրաստ են նոր Հայաստանի օրենքներով աշխատել և չունեն որևէ խնդիր օրենքի, արդարության հետ: Սակայն դա չի  նշանակում, որ չեն լինելու փոխարինումներ:  Քաղաքապետարանի աշխատակազմում փոփոխություններ սպասվում են, ինչի մասին շուտով կտեղեկանան բոլորը»: