Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի առևտրի նախարարությունը և արտահանողների խորհուրդը հրապարակել է 2024-ի առաջին եռամսյակում կատարված արտահման ծավալների մասին։ Նշվում է, որ այս տարվա առաջին եռամսյակում Թուրքիայի արտահանման ծավալները ընդհանուր առմամբ կազմել են 63.7 մլրդ դոլար։
Անդրադառնալով սահմանակից հարևան երկրներ կատարած արտահանման ծավալներին՝ նշվում է, որ 2024-ի հունվարից մինչև մարտ Թուրքիան կատարել է 5 մլրդ 948 մլն դոլարի արտահանում։
«Էրմենիհաբերի» հաղորդմամբ, հարևան երկրների թվում ամենաշատ արտահանումը կատարվել է Իրաք և Իրաքյան Քուրդիստան (2 մլրդ 731մլն 317 հազար դոլար), իսկ ամենաքիչ արտահանանումը կատարվել է Հայաստան՝ 124.000 դոլար։
Հրապարակված տվյալների համաձայն՝ հարևան Բուլղարիայում արտահանման ծավալները կազմել են 1մլրդ 27մլն 792 հազար դոլար, Վրաստանում՝ 551 մլն 31 հազար դոլար, Իրանում՝ 583 մլն 962 հազար դոլար, Սիրիայում՝ 388 մլն 237 հազար դոլար, իսկ Հունաստանում՝ 665 մլն 663 հազար դոլար։
Նշվում է, որ Թուրքիայի արտահանման ծավալները 2023-ի 1-ին եռամսյակի համեմատ աճել են 16.7%-ով։