կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-03 16:53
Քաղաքական

Քաղաքական ինքնասպանությունների շարքը շարունակվում է. Փաշինյան

Քաղաքական ինքնասպանությունների շարքը շարունակվում է. Փաշինյան

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն ԱԺ հարցուպատասխանի ժամին վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե արտահերթ ընտրությունների հետ կապված կա՞, արդյոք, որևէ հստակեցում, բանակցություն: Ի պատասխան վարչապետը նշեց, որ երեկ հանդիպման ընթացքում ինքն ասել է, որ դեկտեմբերին ՀՀ-ում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

«Ես ասել եմ նաև մեխանիզմի մասին, և ՀՀԿ-ական ու «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչները նշել են, որ վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքում իրենք չեն պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել: ՀՅԴ ներկայացուցիչն էլ համաձայնել է սրա հետ: Այս ամենը եղել է այն համատեքստում, որ մեր գործընկերները հստակ արձանագրել են այն քաղաքական իրավիճակը, որն այսօր առկա է երկրում: Կարծում եմ՝ խելամտությունը ստիպում է` երկրորդ մայիսի 1 անելու գայթակղությանը տրվելն անտեղի և ավելորդ կլինի»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ մամուլում այսօր եղան հրապարակումներ, որոնց տրամաբանությունն առնվազն նույնական չէ իր ասածի հետ, սակայն ինքը դա մեծ խնդիր չի համարում: «2018-ի մայիսի 1-ին ես ԱԺ ամբիոնից էլ ազդարարեցի քաղաքական որոշ ուժերի` ինքնասպանություն գործելու փաստի մասին և կարող եմ ասել, որ ցավալիորեն ինքնասպանությունների շարքը շարունակվում է»,- ասաց վարչապետը: