| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Շանթ Հարությունյանի որդի Շահեն Հարությունյանը հոկտեմբերի 7-ից սկսելու է բողոքի ակցիաներ՝ հորն արդարացնելու և համաներում հայտարարելու պահանջով: Այս մասին նա հայտնումէ իր ֆեյսբուքյան էջում:
Նա չի ընդունում վարչապետի այն դիրքորոշումը, թե պետք է Շանթ Հարությունյանի պահման ռեժիմը՝ փակից փոխել բացով և որ դա կառավարության միակ լծակն է: Ըստ Շահեն Հարությունյանի, աշխարհում չկա նման բան, որ երկրի ղեկավարը հայտնի, որ երկրում կա քաղբանտարկյալ և քայլեր չձեռնարկի նրան ազատ արձակելու համար: «Բացառիկ է, բայց Նիկոլ Փաշինյանը մտադրություն չունի արդարացման գործընթաց սկսելու և առաջարկում է բաց ռեժիմի տարբերակը, որը Շանթ Հարությունյանի կողմից ընդունելի չէ: Հոկտեմբերի 7-ից սկսում ենք բողոքի ակցիաներ, երթեր, իշխանություններին ներկայացնում ենք մեր պահանջը և փորձում ստանալ պատասխան, բնականաբար խաղաղ ու օրինական ցույցների միջոցով»,- ասաց նա:
Շահեն Հարությունյանը միևնույն ժամանակ նշեց, որ իրենք իշխանության դեմ չեն ցանկանում դուրս գալ, իշխանության նկատմամբ թշնամանք չունեն, միայն ներկայացնում են իրենց պահանջը, որովհետև ի վերջո իշխանությունները նրա համար են, որ կատարեն ժողովրդի պահանջները: «Հոկտեմբերի 7-ին՝  ժամը 18:00-ին լինելու եմ Ազատության հրապարակում, ովքեր կարծում են, որ պետք է պայքարեն այս առաջ քաշված խնդիրների համար, կարող են աջակցել մեզ»,-ասաց Շահեն Հարությունյանը:
 
 Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը 2014 թվականի հոկտեմբերի 17-ին դատապարտվել է 6 տարվա ազատազրկման։