|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Շահեն Հարությունյանն ազատ է արձակվել. այս մասին Yerkir.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Շահեն Հարությունյանը բերման էր ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին` Աբովյան-Իսահակյան փողոցների խաչմերուկից՝ իրավախախտում կատարելու կասկածանքով:
Ինքը` Շահեն Հարությունյանը արդեն Facebook-ում գրառում է արել. «ԱԶԱՏՈՒԹՅԱՆ մեջ եմ։ Ամենինչ նորմալ է, արձանագրություն կազմեցին և բաց թողեցին։ Բերման էին ենթարկել սառը զենք պահելու կասկածանքով։ Ընդհանրապես ոչ մի բացատրություն, ցուցմունք չեմ տվել։ 3 ժամը լրանալուց հետո ազատ են արձակել, նորմալ վերաբերմունք է եղել ներսում։ Մի փոքր երկաթի կտոր են գտել և դա ուղարկել են փորձաքննության, բայց առերես նայելով ասեցին, որ այդ առարկայի մեջ հանցանշաններ չկան։ Սպասենք տեսնենք՝ հիմա ի՞նչ կլինի։
Շնորհակալություն անհանգստանալու համար»։