Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 30-ին տեղի կունենա երկրորդ լուռ բողոքի ակցիան՝ հայ ռազմագերիների ազատ արձակման պահանջով: Այս մասին հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։
«Այս անգամ ընդգրկված քաղաքները ավելի շատ են: Տարբեր քաղաքների հայ համայնքները, այդ թվում՝ Լոս Անջելես, Մոսկվա, Եկատերինբուրգ, Նիժնի Նովգորոդ, Երևան, Օսյեկ, Լայպցիգ, Հռոմ, Լոնդոն, Բեռլին, Զագրեբ, Պրահա, Նյու Յորք և Փարիզ կմիանան #FreeArmenianPOWs լուռ բողոքի ակցիային:
Աշխարհի հայերը պահանջում են անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, որոնք պատերազմի ավարտից հետո շարունակում են մնալ Ադրբեջանում:
Հիշեցնենք, որ առաջին լուռ ակցիան տեղի է ունեցել ապրիլի 15-ին: Ակցիաները կշարունակվեն:
Մանրամասները՝ https://www.facebook.com/HayrenPartnersForHumanity/»,-ասված է հայտարարությունում։