|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
«Ցեղակրոն» կուսակցության նախագահ, ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին, այսօր տարել են ոստիկանության Կենտրոնականի բաժին՝ սառը զենք պահելու կասկածանքով: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց Շահենի մայրը՝ Ռուզաննա Բադալյանը:
Ըստ նրա՝ որդին մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ ընկերոջ հետ կանգնած է եղել, երբ նրան են մոտեցել ոստիկանները և ստուգել: «Ինչ-որ կասկածելի իր են փնտրել և տարել բաժին, սակայն նրա մոտ սառը զենք չի հայտնաբերվել: Այժմ փորձաքննության են ենթարկելու մոտից հայտնաբերված իրը»,- ասաց Ռուզաննա Բադալյանը: