|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հանրահավաքի ժամանակ ելոււյթ ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ներքաղաքական հարցերի:
Նա հայտարարեց, որ ԱԺ արտահերթ ընտրություններին դեմ արտահայտվող ուժերը պետք է ընդհանրապես ձայն չստանան այս ընտրություններում:
Ըստ Փաշինյանի, որոշ խորհրդարանական ուժեր հայտարարում են, որ չեն աջակցելու իրեն` արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Եվ վարչապետի համոզմամբ` արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին որոշումը կայացրել է ժողովուրդը, և ով այդ որոշմանը դեմ գնաց, կկնքի իր քաղաքական մահկանացուն, որովհետեւ նրանք դեմ են ժողովրդին:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի հայտարարություններին, որ ՀՀԿ-ն նպատակահարմար չի զգում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, Փաշինյանը ասաց. «Հլը մի հատ ձեզ թափ տվեք, տեսնենք՝ ձեր որ մասը որ կողմը կընկնի, դուք ո՞վ եք, որ նպատակահարմար գտնեք»:
Փաշինյանը նաև հայտարարեց, որ որոշ քաղաքական ուժեր բեմերից իր անունն են տալիս, սակայն հետո գնում, բակերում բանակցում են ՀՀԿ-ի ընտրակեղծարարների հետ: