կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-19 12:35
Իրավական

Ի՞նչ գործունեություն են ծավալում ոստիկանները սոցցանցերում

Ի՞նչ գործունեություն են ծավալում ոստիկանները սոցցանցերում

Անչափահասների կողմից կատարվող հանցագործությունները կանխելու համար ոստիկանությունը կրթական հաստատություններում հսկողողություն է իրականացնում: ՀՀ ոստիկանության` անչափահասների գործով բաժնի պետ Արթուր Վարդանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Երևանի 14 դպրոցներում այսուհետ կաշխատեն դպրոցական տեսուչներ: Ըստ նրա` այն դպրոցում, որտեղ աշխատել են դպրոցական տեսուչները, անչափահասների կողմից կատարվող հանցագործություններ չեն եղել:

 

Անդրադառնալով սոցիալական ցանցերի միջոցով կատարվող հանցագործություններին` նա նշեց, որ 6-րդ վարչությունում գործում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի վարչության, որի հետ իրենք սերտորեն համագործակցում են:

 

«Տվյալ բաժնում աշխատում են բարձր որակավորման մասնագետներ, ովքեր բացահայտում և կանխում են սոցիալական ցանցերում կատարվող հանցագործությունները»,- ասաց նա և հավելեց, որ երբեմն քաղաքացիներն էլ են օգնում:

 

Yerkir.am-ի հարցին, թե ոստիկաններն իրե՞նց, թե՞ կեղծ անուններով են գրանցված սոցիալական ցանցերում, Վարդանյանը պատասխանեց. «Այն, որ գրանցված են, դա հաստատ է, բայց թե ի՞նչ անուններով, չգիտեմ»: