|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգում իրականացվող «Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» և «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» վարկային ծրագրերի շրջանակներում հայտարարված միջազգային մրցույթի արդյունքներով դեկտեմբերի 8-ին Decon International GmbH/Consulectra Unternemensberatung GmbH (Գերմանիա) համատեղ ձեռնարկության հետ կնքվել են «Հաղթանակ» , «Չարենցավան-3» , «Վանաձոր-1» և «Աշնակ» ենթակայանների վերակառուցման աշխատանքների վերահսկողության խորհրդատուի պայմանագրեր։ «Հաղթանակ», «Չարենցավան-3» և «Վանաձոր-1» ենթակայանների համար կնքված պայմանագրի գինը կազմել է շուրջ 1 մլն եվրո, «Աշնակ» ենթակայանինը՝ 339,4 հազար եվրո։
Ծրագրերի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ենթակայանների վերակառուցում։ Այդ նպատակով արդեն իսկ կնքվել են պայմանագրեր նաև կապալառու կազմակերպությունների հետ։
Այս փուլում ընթանում են ենթակայանների նախագծման աշխատանքները։ Շինարարության մեկնարկը կտրվի հաջորդ տարվա առաջին կեսին։
Նախատեսվում է մինչև 2018թ. վերջ վերակառուցել և շահագործման հանձնել բոլոր չորս ենթակայանները։ Վերակառուցման, ֆիզիկապես և բարոյապես մաշված սարքավորումների փոխարինման արդյունքում նվազագույնի կհասցվեն վթարային անջատումներն ու կորուստները, կբարձրանա ենթակայանների, ինչպես նաև էներգահամակարգի հուսալիությունը, կկրճատվեն շահագործման ծախսերը:
ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն