Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՍԴ բոլոր անդամների կարգավիճակը կհավասարեցվի, Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը կդադարեցվի՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը՝ ներկայացնելով ԱԺ արտահերթ նիստի օրակարգ բերված՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրինագիծը։
Այն առաջին և երկրորդ ընթերցմամբ կքննարկվի և կընդունվի արագացված ընթացակարգով։
Ներկայացված օրինագիծը սահմանում է՝ ՍԴ դատավոր ընտրվում են 12 տարի ժամկետով և միայն մեկ անգամ: Օրինագիծն առաջարկում է դադարեցնել ՍԴ այն անդամների լիազորությունը, որոնք պաշտոնավարում են 12 տարուց ավելի՝ նշեց Վահագն Հովակիմյանը:
«Իսկ ավելի պակաս պաշտոնավարածները կպաշտոնավարեն մինչեւ 12 տարին լրանալը: Այսպիսով բոլոր դատավորների կարգավիճակը կհավասարեցվի: Այս օրինագծի ուժի մտնելու պահից ՍԴ նախագահի պաշտոնավարումը կդադարեցվի: ՍԴ նախագահի ընտրությունը՝ վեց տարի ժամկետով, տեղի կունենա այն բանից հետո, երբ այս օրինագծի ընդունումից հետո թափուր դատավորների տեղերը կհամալրվեն, այսինքն՝ թափուր տեղերը համալրածները եւս հնարավորություն կունենան ընտրվելու ՍԴ նախագահ»,-արձանագրեց նա:
Հովակիմյանը հայտարարեց, թե՝ Սահմանադրական դատարանի ճգնաժամի հիմքում այն գործունեությունն է, որն այդ դատարանը կատարել է իր գործունեության սկզբից՝ 1996 թ․-ից։
«ՍԴ-ի գործունեության ձախողված լինելու ամրագրումը 2018 թ․-ին կայացած ոչ բռնի ու թավշյա հեղափոխությունն էր։ Հեղափոխության փաստն ինքնին ՍԴ-ի նախորդած գործունեության լիակատար ձախողման արձանագրումն էր»,- ասաց նա։
Հովակիմյանը հիշեցրեց, որ ՍԴ ճգնաժամը պետք է լուծվեր հանրաքվեի միջոցով, ինչը խաթարվեց կորոնավիրուսի պատճառով։ Նա ասաց, որ գործող քաղաքական իշխանության համար որևէ բան չի կարող գերադասվել հանրային առողջությունից։
«Մյուս կողմից ՍԴ ճգնաժամի լուծման ձգձգումը վնասում է մեր երկրի զարգացմանը, վտանգում է առջևում սպասվող լայնածավալ բարեփոխումները։ ՀՀ-ն արժանի է ունենալ վստահություն վայլող ՍԴ»,- ասաց Վահագն Հովակիմյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը մտադիր է ԱԺ-ում արագացված՝ 3-ժամյա ընթացակարգով, ընդունել Սահմանադրության փոփոխության մի նախագիծ, որով կդադարեցնի ՍԴ գործող նախագահի ու այն անդաների լիազորությունները, որոնք 12 տարուց ավելի են պաշտոնավարել։
Մանրամասն՝ տեսանյութում․