Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Սահմանադրական դատարանի նախկին անդամ Վալերի Պողոսյանը հերքել է Հատուկ Քննչական ծառայության պետի հայտարարությունը, թե ՀՀ նախկին նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը իր եղբոր միջոցով ճնշում է գործադրել իր վրա։
«Նման բան չկա, դա նրանց /ՀՔԾ-ի-խմբ./ եզրակացությունն է: Ես ցուցմունք չեմ տվել, որ իմ կամ իմ եղբոր նկատմամբ ճնշում է գործադրվել», - «Ազատության» հետ զրույցում ասել է Պողոսյանը եւ ընդգծել. «Եթե Արմեն Գևորգյանը ինձ անձամբ, տեսներ, դեմ տար ատրճանակ, կասեի սպառնալիք է, բայց այդպիսի բան չի եղել։ Ես Գևորգյանի հետ երբևէ չեմ հանդիպել, նրա հետ չեմ առնչվել»։
Հարցին, թե իր եղբայրը երբևէ նման միջնորդությամբ դիմե՞լ է իրեն, Պողոսյանը պատասխանել է. «Ոչ, նման բան երբեք չի եղել»։
Պողոսյանը նաեւ հայտարարել է. «Էդ քննչական վարչությունը, որ իմ ազգանունը հրապարակել է, իմ անվտանգության մասին մտածե՞լ է, թե՞ ես էլ իրենց համար միջոց եմ, ոչ թե՝ մարդ»:
Նշենք, որ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ Արմեն Գևորգյանը Սահմանադրական դատարանի անդամի վրա ճնշում է գործադրել, որպեսզի Սահմանադրական դատարանը հօգուտ Ռոբերտ Քոչարյանի որոշում կայացնի։ Գործը հարուցվել էր Wikileaks-ի հրապարակման հիման վրա: